211652_close_icon
views-count5600 դիտում article-date 17:58 02-05-2014

Գործարար Հակոբ Հակոբյանը` «Ճոյտը», վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկով է դիմում

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկ ունի անելու: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը: Գործարարը նշեց, որ Հովիկ Աբրահամյանը շատ խելոք մտքեր է արտահայտում: «Նա ասաց, որ ես փոքր եւ միջին բիզնեսի կողքին պետք է լինեմ: Նա դա տեսնում է եւ գիտակցում, որ այդ բիզնեսները քայքայված են կամ գտնվում են քայքայման փուլում: Ես նրան խորհուրդ կտայի, որ հարկային համաներում հայտարարեր: Մի քանի տարի առաջ նման բան եղավ: Այն ձեռնարկությունները, որոնք հարկերը չէին կարողացել վճարել, մայր գումարները վճարեցին եւ համաներման միջոցով պետությունը նրանց տույժ տուգանքներից ազատեց: Հիմա վիճակն ավելի վատ է: Ես կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանը կարձագանքի այս առաջարկիս»,- ասաց Հակոբ Հակոբյանը: Միաժամանակ ավելացրեց, որ Հովիկ Աբրահամյանի հետ աշխատելու բախտ է ունեցել այն ժամանակ, երբ նա դեռ քաղաքապետ էր եւ ճիշտ եւ տեղին առաջարկներին կարողանում է ականջալուր լինել:

Նմանատիպ նյութեր