1086 դիտում
13:15 11-08-2014
Մեկնարկել է «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլը
Օգոստոսի 11-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի բացման արարողությունը: Այս մասին է հայտնում ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:
Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը,: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ողջունել ձեզ Հայրենիքում: Վստահ եմ, որ այս օրերի ընթացքում ավելի լավ կճանաչեք Հայրենիքը, ավելի շտտ կսիրեք այն: Նաև կբարեկամանաք իրար հետ և այդ մտերմությունը կշարունակեք նաև հետագայում»:
Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց մասնակիցների ծնողներին և հյուրընկալ ընտանիքներին վստահության, համագործակցության համար:
Ծրագրի 7-րդ փուլին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 80 պատանի և աղջիկ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Բելգիայից, Գերմանիայից, Սիրիայից, Լիբանանից, Կիպրոսից, Ուզբեկստանից, Վրաստանից, Ուկրաինայից:
Ծրագրի մասնակիցները 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական և տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն Հայրենիքում, կսովորեն ազգային պարեր և երգեր: Ծրագրի վերջում ճամբարային 5 օրերը մասնակիցները կանցկացնեն Ծաղկաձորում:
Նմանատիպ նյութեր
6212 դիտում
21:00 04-08-2017
Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
3982 դիտում
16:44 19-06-2017
Մեկնարկել է «Արի տուն» ծրագրի 2017թ. առաջին փուլը
1846 դիտում
13:05 26-06-2017
Մեկնարկել է «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1744 դիտում
11:58 19-01-2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ
1021 դիտում
11:45 19-01-2025
Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ