211652_close_icon
views-count1419 դիտում article-date 11:03 12-08-2014

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ: «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում ու լավագույն բարեմաղթանքներ եմ հայտնում Ձեր ծննդյան 60-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ երջանկություն և հաջողություններ` ի նպաստ բարեկամ Ֆրանսիայի ժողովրդի բարգավաճման և միջազգային ասպարեզում Ձեր երկրի հեղինակության առավել ամրապնդման: Վերստին իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ` հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում Ձեր անձնական դերակատարության, ինչպես նաև մեզ համար կենսական նշանակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Ձեր շարունակական ջանքերի ու անկեղծ հոգածության համար: Առանձնակի ջերմությամբ ենք հիշում նախորդ մայիսին Հայաստան կատարած Ձեր պետական այցը և սիրով սպասում ենք կրկին հյուրընկալելու Ձեզ Երևանում 2015 թվականի ապրիլի 24-ին»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: [i]ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակ[/i]

Նմանատիպ նյութեր