211652_close_icon
views-count1995 դիտում article-date 19:39 23-10-2015

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Բորդոյի մերձակայքում՝ Ժիրոնդում տեղի ունեցած աղետալի ավտովթարի կապակցությամբ, որն ավելի քան չորս տասնյակ անմեղ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել Նախագահ Օլանդին, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին` մաղթելով համբերություն և ոգու արիություն: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նմանատիպ նյութեր