1216 դիտում
16:51 12-08-2014
Մայրաքաղաքում կգործի հաշմանդամների ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված անվճար 101 ավտոկայանատեղի
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով և Երևանի ավագանու հունիսի 24 -ի համապատասխան որոշման պահանջների հիման վրա առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդ անձանց տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում առանձնացվել, նշագծվել և կահավորվել են 101 հատուկ տարածքներ: Այս մասին է տեղեկացնում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Դրանք հաշմանդամներին կտրամադրվեն անվճար հիմունքներով: Հաշմանդամների համար նախատեսված կայանատեղիների կահավորումը մեկնարկել էր հուլիսի 1-ին և այժմ ամբողջությամբ ավարտված են:
Ըստ այդմ՝ պատրաստվել է նաև հաշմանդամների մեքենաներին փակցվող տարբերանշանը, որն ստանալու համար վերոնշյալ անձիք, ավագանու սահմանած կարգով, կարող են դիմել Երևանի քաղաքապետարան` ներկայացնելով Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
685 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2011 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց