1056 դիտում
17:35 30-06-2014
Երևանում հաշմանդամների ավտոտրանսպորտային միջոցների կայանման հատվածներում կարգելվի այլ մեքենաների կանգառն ու կայանումը
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ նախորդ շաբաթ ՃՈ և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ ուսումնասիրություններ են իրականացվել ավելի քան 800 տրանսպորտային միջոցներում: Օրինախախտ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Զեկուցվել է նաև, որ չթույլատրված վայրերում ավտոտրանսպորտային միջոցների կայանման, վարորդների ծխելու, բջջային հեռախոսով խոսելու դեպքերը բացառելու նպատակով Երևանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի կողմից մայրաքաղաքի կանգառագոտիներում կազմակերպվել է հերթական ակցիան:
Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ՃՈ հետ համատեղ շարունակել այդ ուղղությամբ աշխատաքներն ու նմանօրինակ ակցիաները: Հանձնարարվել է նաև քայլեր ձեռնարկել ավտոկայանատեղերի համար սահմանված վայրերի մետաղական կոնստրուկցիաներով սահմանազատման դեպքերի մասով՝ բացառելով դրանց կրկնման հնարավորությունը:
Հանձնարարվել է համապատասխան նշաններով կահավորել Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի բոլոր ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված առանձին հատվածները` տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը:
Նմանատիպ նյութեր
2873 դիտում
20:10 22-01-2020
Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կայանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ