1679 դիտում
16:41 13-08-2014
Ավարտվել է զենքն անփութորեն պահպանելու, այն այլ անձի հանձնելու և կրակոցի հետևանքով առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ ՀՔԾ վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի ոստիկան Մկրտիչ Մ.-ի կողմից հաշվեցուցակային զենքը և ռազմամթերքն անփութորեն պահպանելու, ծառայակից Սարգիս Հ.-ին հանձնելու և արձակված կրակոցի հետևանքով առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 239-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին է տեղեկացնում ՀՔԾ մամուլի ծառայությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մկրտիչ Մ.-ն ծառայելով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի պարեկապահակակետային ծառայությունում որպես ոստիկան, 2014թ. մայիսի 30-ին, խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ` ՀՀ ոստիկանության ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու և կրելու սահմանված կարգը, ծառայակից Սարգիս Հ.-ի խնդրանքով նրան է հանձնել իրեն ամրակցված 8 փամփուշտներով լիցքավորված պահունակով «Մակարով» տեսակի ատրճանակը: Հրազենը վերցրած Սարգիս Հ.-ն զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով արձակված կրակոցից ստացել է ձախ դաստակի միջանցիկ հրազենային գնդակային վնասվածք, որն առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս:
Մկրտիչ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 239-րդ հոդվածի հատկանիշներով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Նմանատիպ նյութեր
1219 դիտում
16:49 24-11-2014
Ավարտվել է անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Այս բաժնից
1018 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1498 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1156 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am