1357 դիտում
21:15 13-08-2014
Ռուսաստանի հայ բժիշկների համագումար` Մոսկվայում
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Հակաէպիլեպտիկ լիգայի նախագահ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, Մոսկվայի Պիրոգովի անվան բժշկական համալսարանի բժիշկների վերապատրաստման նյարդաբանության կուրսերի ղեկավար, պրոֆեսոր Գագիկ Ավագյանին և Ռուսաստանի հայ բժիշկների հայաստանյան կազմակերպության ղեկավար, պրոֆեսոր Մկրտիչ Ավագյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հոկտեմբերի 18-ին Մոսկվայում նախատեսվող Ռուսաստանի հայ բժիշկների համագումարի կազմակերպական հարցեր: Համագումարի նախաձեռնող խմբի նպատակն է միավորել Ռուսաստանի Դաշնությունում գործող հայ բժիշների տարբեր կազմակերպություններն ու միավորումները, ինչն ավելի արդյունավետ կդարձնի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առողջապահական համակարգերի հետ համատեղ ծրագրերի իրականացումը։ Մոսկովյան համագումարին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններում գործունեություն ծավալող հայ բժիշկների մասնագիտական միավորումներ, անվանի մասնագետներ։
Գագիկ Ավագյանն իր և նախաձեռնող խմբի մեկ այլ անդամի` ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Մոսկվայի Ա.Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ճանաչված մասնագետ Բագրատ Ալեքյանի անունից նախարարին հրավիրեց մասնակցելու համագումարին: Արմեն Մուրադյանը հաստատեց իր մասնակցությունը:
Համագումարին կհրավիրվեն նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առաջատար բժիշկներ, ինչպես նաև Եվրոպայի և ԱՄՆ-ի ճանաչված հայ մասնագետներ:
Նմանատիպ նյութեր
3142 դիտում
16:49 24-12-2016
Կին բժիշկների մոտ հիվանդներն ավելի հաճախ են փրկվում, քան տղամարդ բժիշկների մոտ. հետազոտություն
Այս բաժնից
1333 դիտում
21:31 19-01-2025
Փետրվարի 1-ից դնում ենք 100 դրամն ու իջնում. Հայկ Մարությանը բոյկոտի կոչ է անում
1249 դիտում
19:35 19-01-2025
Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
1132 դիտում
18:32 19-01-2025
Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ