1827 դիտում
12:43 14-08-2014
ԴԱՀԿ աշխատակիցը բռնություն է գործադրել քաղաքացու նկատմամբ
Քաղաքացի Վլադիմիր Ռ.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2014թ. հուլիսի 16-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցը չնչին առիթով վիճաբանել է իր հետ: Վիճաբանության ընթացքում ԴԱՀԿ աշխատակիցը բռնություն է գործադրել իր նկատմամբ` դիտավորությամբ հարվածելով ոտքին, որի հետևանքով առողջությանը պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Այս մասին է հայտնում ՀՔԾ մամուլի ծառայությունը:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ նյութեր
1211 դիտում
16:30 26-11-2014
Ըստ դատապարտյալի հաղորդման` քրեական հետախուզության բաժնի աշխատակիցը իր նկատմամբ բռնություն է գործադրել
3543 դիտում
17:31 16-08-2017
Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ
Այս բաժնից
865 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»