1214 դիտում
16:30 26-11-2014
Ըստ դատապարտյալի հաղորդման` քրեական հետախուզության բաժնի աշխատակիցը իր նկատմամբ բռնություն է գործադրել
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. փետրվարի 27-ին ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ քրեական հետախուզության բաժնի աշխատակիցը, իր նկատմամբ բռնություն գործադրելով, հարկադրել է ցուցմունքներ տալ իր ծանոթների կողմից բնակարանային գողություն կատարելու վերաբերյալ, ինչի արդյունքում ինքը ստորագրել և հավաստել է ոստիկանության աշխատակցի կողմից թելադրված և քննիչի կողմից արձանագրված ցուցմունքի ճշտությունը:
Կատարվում է նախաքննություն: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Նմանատիպ նյութեր
2245 դիտում
16:16 06-03-2017
Ըստ հաղորդման` ոստիկանության պաշտոնյան բռնություն է գործադրել և անցել իր պաշտոնեական լիազորությունները
2000 դիտում
13:38 19-05-2016
Ըստ հաղորդման՝ ՔԿՀ անվտանգության աշխատակիցը յուրացրել է դատապարտյալի գույքը. կատարվում է քննություն
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»