1258 դիտում
16:17 14-08-2014
Կվերականգնվի Դաշտադեմի միջնադարյան ամրոցը
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով՝ ՀՀ մշակույթի նախարարությունը 2008-2010թթ. հարկադրված ընդհատել էր Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված Դաշտադեմի միջնադարյան (VII-XIXդդ.) ամրոցի վերականգնման աշխատանքը: Այս մասին է տեղեկացնում ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: 2012թ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների հիմնադրամ է ներկայացվել ամրոցի և դրա շրջակայքի մշակութային ժառանգության, տարածքների ուսումնասիրման, գնահատման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման համալիր ծրագիրը, որի ամբողջական իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 5.5 մլն ԱՄՆ դոլար: 2013թ. ծրագիրը հավանության է արժանացել:
Դրա մեկնարկի համար նախատեսված է հատկացնել շուրջ 550 հազար ԱՄՆ դոլար՝ պայմանով, որ ամրոցն իր ներքին տարածքով բացառապես լինի ՀՀ սեփականությունը: Այդ նպատակով գործադիրն ընդունել է Դաշտադեմի ամրոցի տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու, գույքը ձեռք բերելու համար շուրջ 23.5 մլն դրամ հատկացնելու որոշում: Դրանով իսկ ստեղծվել են համալիր ծրագիրն իրականացնելու անհրաժեշտ պայմաններ և իրավական դաշտ:
2014թ. օգոստոսի 25-30-ը Իտալիայում «Էմիլիա Ռոմանա» դասական երաժշտության միջազգային փառատոնին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարությունը հատկացրել է 30 մլն ՀՀ դրամ:
Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի միջև Երևան քաղաքում այդ համալսարանի մասնաճյուղի հիմնադրման համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Նմանատիպ նյութեր
961 դիտում
20:29 18-04-2024
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
1283 դիտում
09:48 29-10-2022
Դաշտադեմի նախկին ղեկավարը կասկածվում է ապօրինությունների մեջ. ահազանգ ոստիկանությանը․ «Առավոտ»
Այս բաժնից
1255 դիտում
19:35 19-01-2025
Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
1138 դիտում
18:32 19-01-2025
Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ