1132 դիտում
16:47 14-08-2014
Գործադիրը մոտ 1 մլն 775 հազար ՀՀ դրամ է հատկացրել «Սատար»-ի ներկրած 300 հաշմանդամի սայլակները հավաքելու նպատակով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը փոխանցում է, որ «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության ներկրած 300 հաշմանդամի սայլակները հավաքելու և սայլակի կարիք ունեցող անձանց իրենց բնակության վայրում տրամադրելու նպատակով գործադիրը հատկացրել է մոտ 1 մլն 775 հազար ՀՀ դրամ:
Մեկ այլ որոշմամբ թույլատրվել է Գեղարքունիքի մարզի Դդմաշենի բժշկական ամբուլատորիային պատկանող չշահագործվող նախկին շենքը և համապատասխան հողամասն անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերել Դդմաշենի համայնքին՝ շենքը որպես հանդիսության սրահ ծառայեցնելու պայմանով:
Կառավարության որոշումներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տրվել Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրայի սան Սոս Ավետիսյանին, Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի բակալավրիատի սան Էդգար Մինասյանին, Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի բակալավրիատի սաներ Ռաֆայել Մկրտչյանին և Վահան Ասլանյանին:
Նմանատիպ նյութեր
7671 դիտում
15:01 17-02-2014
«Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությունը սատար կանգնեց տատիկի խնամքի տակ գտնվող երիտասարդին
1256 դիտում
14:30 23-10-2014
Կառավարությունը 500 մլն դրամ է հատկացրել՝ ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու նպատակով
Այս բաժնից
1246 դիտում
19:35 19-01-2025
Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
1132 դիտում
18:32 19-01-2025
Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ