1306 դիտում
10:42 18-08-2014
Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթաց կա. Ռուսաստանի ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ԱԳՆ-ները որոշակի առաջընթաց են գրանցել Ուկրաինայի ճգնաժամի լուծման հարցով տարվող բանակցություններում: Այս մասին կիրակի՝ օգոստոսի 17-ին, Բեռլինում անցկացված քառակողմ հանդիպումից հետո հայտարարություն է տարածել ՌԴ արտգործնախարարությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ քննարկվել են հարցեր՝ կապված միջազգային ուժերի կողմից ուկրաինական ներքին ճգնաժամի կարգավորմանը տրվող օժանդակությանը:
«Բոլոր այդ հարցերի հետ կապված որոշակի առաջընթաց է գրանցվել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու այդ ձևաչափով երկխոսությունը, որի արդյունքներով հնարավոր կլինի Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի առաջնորդներին կոնկրետ առաջարկներ ներկայացնել»,-ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ սա նման ձևաչափով 2-րդ հանդիպումն է: Առաջին հանդիպումը Սերգեյ Լավրովի, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Լորան Ֆաբիուսի և Պավել Կլիմկինի միջև տեղի է ունեցել հուլիսի 2-ին՝ Բեռլինում, որի ժամանակ մշակվել է համատեղ հռչակագիր՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
3361 դիտում
09:37 24-10-2018
Միջուկային հրթիռների շուրջ բանակցություններում դեռ առաջընթաց չկա. Ջոն Բոլթոն․ «Ամերիկայի ձայն»
1072 դիտում
23:50 29-06-2024
Իսրայելի հետ հրադադարի շուրջ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել. ՀԱՄԱՍ
Այս բաժնից
1099 դիտում
21:46 02-01-2025
Մազութի լցանավերի արտահոսքից հետո Սև ծով է լցվել մոտ 2,4 տոննա նավթամթերք
907 դիտում
21:10 02-01-2025
Դոնալդ Թրամփը երդմնակալությանն ընդառաջ հաղթական հանրահավաք կանցկացնի
895 դիտում
20:33 02-01-2025
Ուկրաինան պատրաստվում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ. Զելենսկի