211652_close_icon
views-count1979 դիտում article-date 12:16 20-08-2014

Օրգանիզմի աճին նպաստող հորմոնային ներարկումները կարող են կաթվածի հանգեցնել

Օրգանիզմի աճն ապահովող հորմոնի պակաս ունեցող երեխաները հաճախ են բուժվում այնպիսի դեղամիջոցներով, որոնք պարունակում են տվյալ հորմոնը: Այն նպաստում է սեռական զարգացմանը և օրգանիզմի աճի արագացմանը: Սակայն վերջերս բժիշկների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ նման թերապիան կարող է հասուն տարիքում պատճառ դառնալ կաթվածի: Science World Report-ը գրում է, որ աճի հորմոնների օգտագործման հետևանքով կարող են առաջացնել գլխացավեր, ցավեր մկաններում, հոդերում և օրգանիզմից հեղուկի դուրսբերման գործընթացի դադարեցում: Հետազոտությանը մասնակցել է մինչև 1990 թվականը ծնված 9874 մարդ, ովքեր 1985-1996 թվականներին ցածր հասակ ունենալու համար թերապիայի կուրսեր են անցել: Թերապիան տևել է 3,9 տարի: Իսկ 17 տարի անց մասնակիցներից 11-ը կաթված են ստացել: Նրանցից 8-ի մոտ հեմոռագիկ (արյունազեղային) կաթված է գրանցվել, մյուս 3-ի մոտ՝ իշեմիկ կաթված:

Նմանատիպ նյութեր