211652_close_icon
views-count26848 դիտում article-date 13:58 20-08-2014

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է Mercedes-ի վարորդը բախվում կայանված Opel-ին, այնուհետ՝ հաստաբուն ծառին

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է օգոստոսի 18-ին Երևանում՝ Գարեգին Նժդեհ փողոցում, տեղի ունեցել խոշոր ավտովթարը: Տեսանյութում հստակ երևում է, որ Mercedes-ի վարորդը բախվում է կայանված Opel-ին, իսկ հետո դուրս գալիս երթևեկելի գոտուց և բախվում հաստաբուն ծառին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 PM 307 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գարեգին Նժդեհի փողոցում բախվել էր կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 34 VN 495 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, Opel-ի վարորդն ու նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնություն էին ցուցաբերել քաղաքացիները: Օպերատիվորեն էր գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը: Բախման հետևանքով Opel-ը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել մայթի վրա գտնվող ծառը, իսկ Mercedes-ն էլ դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրի հաստաբուն ծառին: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվել: Դեպքի վայր էր ժամանել նաև ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ խումբը, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով մասնատել էին ծառը, և ճանապարհը մասամբ դարձրել անցանելի: Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը: Նախնական տվյալներով` Mercedes մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.000.000 դրամ, իսկ Opel-ինը` 1.200.000 դրամ, ինչը ԿԱՍԿՈ ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, Mercedes մեքենայի ԿԱՍԿՈ պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 76.000, իսկ Opel-ինը`46.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր