211652_close_icon
views-count18686 դիտում article-date 16:08 18-08-2014

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Mercedes-ը բախվել է Opel-ին, որը տապալել է ծառը, այնուհետ Mercedes-ը հարվածել է հաստաբուն ծառին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 PM 307 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գարեգին Նժդեհի փողոցում բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 34 VN 495 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, Opel-ի վարորդն ու նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները: Օ պերատիվորեն է գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը: Բախման հետևանքով Opel-ը դուրս էեկել ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել մայթի վրա գտնվող ծառը, իսկ Mercedes-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրի հաստաբուն ծառին: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ խումբը, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով մասնատեցին ծառը, և ճանապարհը մասամբ դարձավ անցանելի: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Նախնական տվյալներով` Mercedes մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.000.000 դրամ, իսկ Opel-ինը` 1.200.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, Mercedes մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 76.000, իսկ Opel-ինը`46.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր