211652_close_icon
views-count1260 դիտում article-date 16:37 20-08-2014

Փամփուշտներ և կանեփանման զանգված` խուզարկությամբ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի ընդանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1963 թ. ծնված Ատոմ Ս.-ի տանը և կից օժանդակ շինություններում: Հողամասում կայանված ավտոկցորդի հատակից հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 12 փամփուշտ և պլաստմասսե տուփ` 240 գրամ կանեփանման զանգվածով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր