2391 դիտում
09:04 21-08-2014
Կրկին հրդեհներ՝ հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում
Օգոստոսի 20-21-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արմավիրի մարզի Գրիբոեդով գյուղում այրվում է 1000 հակ անասնակեր և 1200 քմ խոտա-ծածկույթ, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում՝ մոտ 1 հա, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան տարածքում՝ 600 քմ խոտածածկույթ և երկու եղևնի, Գետամեջ գյուղի վերջնամասում ՝ 70 քմ խոտածածկույթ և մեկ ծառ՝ մասամբ, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 29 շենքի մոտակայքում՝ 2000 քմ, Չարենցավան քաղաքի Հաղթանակի զբոսայգում՝ 300 քմ խոտածածկույթ, երեք եղևնի և թիթեղյա տնակ (2 քմ), Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Օզանյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում՝ 500 քմ, Սյունիքի մարզի Խոտ գյուղում՝ մոտ 20 հա, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում՝ մոտ 4-5 հա խաղողի այգի և 50 հա խոտածածկ տարածք:
Երևանի Գ. Հովսեփյան փողոցի թիվ 26 հասցեում գտնվող Հանրային հեռուստաընկերության մոտկայքում այրվել է մոտ 30 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Նմանատիպ նյութեր
1165 դիտում
11:16 28-06-2014
Հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել
1414 դիտում
10:36 22-07-2014
Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում շարունակվում են հրդեհներ բռնկվել
1572 դիտում
10:10 24-07-2014
Նոր հրդեհներ՝ հանրապետության տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում
Այս բաժնից
781 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
859 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1261 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ