211652_close_icon
views-count1508 դիտում article-date 09:22 21-08-2014

ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը բոլոր առումներով նվազել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տվյալներով` Եվրասիական տնտեսական միություն մտնելու գաղափարով ոգևորված քաղաքական ուժերն ու գործարարները շտապում են «աչքալուսանք» տալ, թե մեզ համար լայն հնարավորություն է բացվելու դեպի ռուսական շուկա: Սակայն, ըստ թերթի, դատելով մեր երկրում առկա արտահանման և ներմուծման վիճակագրական տվյալներից, պետք է նկատել, որ ամենևին էլ հուսադրող թվեր չկան: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը բոլոր առումներով նվազել է. արտահանումը պակասել է 9, ներկրումը՝ 3.1 տոկոսով: Ընդ որում, նվազել է Հայաստանի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն՝ 6.4 տոկոսով, իսկ ներկրումն ավելացել է 1.4 տոկոսով: Նվազել է ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նաև Եվրամիության անդամ երկրների հետ. արտահանումը՝ 7, ներկրումը՝ 0.2 տոկոսով:

Նմանատիպ նյութեր