Առաջին անգամ նվազել է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշներում կային հետաքրքիր տարօրինակություններ: Տևական դադարից հետո առաջին անգամ ՀՀ-ում նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ արտաքին առևտրաշրջանառությունը պակասել է 5 տոկոսով:
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1.6 մլրդ դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն արտահանումը նվազել է 8.6 տոկոսով, իսկ ներկրումը՝ 3.1 տոկոսով: Բացարձակ թվային արտահայտությամբ էլ ներկրման ծավալները մոտ երկու անգամ գերազանցել են արտահանումը, այսինքն՝ ըստ էության, շարունակվում է արտաքին առևտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը, ներկրվել է 1 մլրդ 85.8 մլն դոլարի ապրանք, արտահանվել՝ 543 մլն դոլարի ապրանք:
Մասնագետների պնդմամբ, սակայն, այս իրավիճակը սպասելի էր. ի վերջո, տարիներ շարունակ ՀՀ-ից հիմնականում արտահանվել է հանքահումքային արտադրանք, մինչդեռ հիմա հանքարդյունաբերող խոշոր ձեռնարկությունները չեն գործում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]