211652_close_icon
views-count4096 դիտում article-date 16:24 22-12-2019

2019–ը հաջողված էր բոլոր առումներով. մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր. Դավիթ Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2019 թվականը հաջողված էր բոլոր առումներով: Այս մասին ՀՀ կառավարության հրապարակած՝ տարին ամփոփող տեսանյութում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Մասնավորապես` մենք կյանքի կոչեցինք սննդի կազմակերպման՝ շատ կարևոր ոլորտը: Զինծառայողներին մատուցվում է բարձր որակի, սննդարար և բազմատեսակ սնունդ: Մեր զինծառայողները վաստակել են լավագույնն ունենալու իրավունքը եւ մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը»,-ասել է նա: Ըստ Դավիթ Տոնոյանի` անցնող տարին նշանավորվել է նաև նոր սպառազինությունների ձեռքբերմամբ: «ՀՀ զինված ուժերը, հայոց բանակը համալրվեց նորագույն ռազմական տեխնիկայով, սպառազինության տեսակներով»,- ասել է նախարարը՝ նշելով, որ ՀՀ զինված ուժերը օրեցօր հզորանալու են, մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր