211652_close_icon
views-count1890 դիտում article-date 12:25 21-08-2014

Օգոստոսի 20-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ» ընկերությանը, որ նախօրեին Վրաստանի տարածքում՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով օգոստոսի 20-ին՝ ժամը 23:45-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ «Գազպրոմ»-ը իր պահուստային պաշարներով մինչև գազամատակարարման բնականոն ընթացքի վերականգնումն ամբողջապես կապահովի Հայաստանը գազով:

Նմանատիպ նյութեր