211652_close_icon
views-count1396 դիտում article-date 13:38 13-11-2024

Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է Վրաստանի տարածքում վթարային վերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտության պատճառով:

««Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
Նշված ժամանակահատվածում ՀՀ սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին»,- հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:

Նմանատիպ նյութեր