211652_close_icon
views-count17444 դիտում article-date 11:37 24-09-2018

Այսօրվանից մինչև սեպտեմբերի 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցվել է

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ սեպտեմբերի 24-ից մինչև 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունից: Հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է այսօր՝ ժամը 07:00-ից: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին:

Նմանատիպ նյութեր