1105 դիտում
12:45 21-08-2014
Մայրաքաղաքի վարչական շրջաններում 2014 թվականին կկահավորվի մինի ֆուտբոլի ևս 15 խաղադաշտ
Ընդառաջելով ֆուտբոլ մարզաձևը նախընտրող փոքրիկ երևանցիների խնդրանքին, Երևանի քաղաքապետարանը այս տարի մայրաքաղաքի վարչական շրջաններում կկառուցի մինի ֆուտբոլի ևս 15 խաղադաշտ: Դրանցից երկուական խաղադաշտ կտեղակայվի Աջափնյակ, Էրեբունի, Նոր Նորք, Շենգավիթ վարչական շրջաններում, մեկական խաղադաշտ՝ Ավան, Դավիթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում:
Աշխատանքները մեկնարկել են ապրիլի 11–ին, վերջնաժամկետը սեպտեմբերի 20-նն է: Դավթաշեն և Ավան վարչական շրջաններում մինի ֆուտբոլի խաղադաշտերն արդեն հանձնվել են շահագործման, ընդ որում ` անհրաժեշտ մարզագույքով, ենթակառուցվածքներով ու արտաքին լուսավորության համակարգերով: Զուգահեռաբար այժմ ընթանում են նախորդ տարիներին կառուցված խաղադաշտերի ընթացիկ նորոգման, այդ թվում նաև արհեստական խոտածածկի փոխարինման աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
1795 դիտում
12:39 17-07-2015
2015 թվականին մայրաքաղաքում կկառուցվի մինի ֆուտբոլի 12 խաղադաշտ
800 դիտում
13:13 27-05-2014
Այս տարի մայրաքաղաքում կկառուցվի մինի ֆուտբոլի 15 խաղադաշտ
1520 դիտում
14:23 21-08-2015
Մայրաքաղաքը կունենա մինի ֆուտբոլի ևս 12 խաղադաշտ
Այս բաժնից
607 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
1012 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում