211652_close_icon
views-count21226 դիտում article-date 13:51 21-08-2014

Թալինի հիվանդանոցի սիրիահայ սրտաբանը պնդում է, որ հիվանդանոցի բակում իրեն նվաստացրել ու ծեծի են ենթարկել Թալինի քաղաքապետի ազգականները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ՀՀ ոստիկանություն է այցելել Սիրիայի քաղաքացի, 41-ամյա Բողոս Հագոփի Աղոյանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Բ. Աղոյանը պատմեց, որ ինքն աշխատում է Թալինի հիվանդանոցում՝ որպես սրտաբան և Հայաստան է եկել Սիրիայից: «Երեկ աշխատանքս ավարտելուց հետո իջել եմ, որպեսզի իմ ավտոմեքենայով գնամ տուն: Բայց 2 ավտոմեքենաներ, որոնցից մեկը Mercedes էր, փակել էին ճանապարհը: Ես էլ սկսեցի հետաքրքրվել, թե ում են դրանք պատկանում: 3-րդ հարկից Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի եղբայրը՝ Արամ Արամյանը, տեսավ ու սկսեց վատ արտահայտություններ անել իմ հասցեին, թե՝ կսպասես էնքան, մինչև իջնենք: Որոշ ժամանակ անց 2 հոգի քաղաքապետի եղբոր հետ մոտեցան ինձ ու սկսեցին հայհոյանքներ տալով հարվածել: Նրանցից մեկը Սուրիկ Գրիգորյանն է, իսկ մյուսը «Կայծ» մականվամբ թալինցի, 33-ամյա Կայծեր Ավետիսյանն է, ով աշխատում է Թալինի քաղաքապետարանում: Ես անցյալ ամիս մարդու կյանք եմ փրկել, ինչի համար առողջապահության նախարարի կողմից պատվոգիր եմ ստացել, իսկ երեկ Թալինի քաղաքապետի ազգականները հիվանդանոցի բակում նվաստացնում էին ինձ: Ճիշտ է, Թալինի ոստիկանությունը օպերատիվ արձագանքել է իմ բողոքին, բայց ուզում եմ դիմել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին, իսկ հետո էլ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Վստահ եմ, որ սփյուռքի նախարարը հետևողական կլինի, որպեսզի մեղավորները արժանի պատիժ ստանան, քանի որ նրա կոչին ենք հավատացել նաև, երբ ասում էր՝ եկեք տուն, բայց ի՞նչ իմանայինք, որ մեր տանը էդ օրը կընկնենք»: Այսօր՝ օգոստոսի 21-ին, դատաբժիշկը զննել է Բ. Աղոյանին: [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր