Ռոբին վան Պերսին պատրաստ է «մարտի» նետվել
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին կարող է մասնակցել Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Սանդեռլենդ»-ի հետ կայանալիք խաղին, հայտնում է The Guardian-ը:
Հիշեցնենք, որ հոլանդիայի հավաքականի հարձակվողը բաց էր թողել Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Սուոնսի»-ի հետ խաղը: 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո ուժերը լիարժեք վերականգնելու և լավ մարզավիճակ ձեռք բերելու նպատակով թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը վան Պերսիին հանգաստանալու համար ավելի շատ ժամանակահատված էր ընձեռել: Նշվում է, որ խաղացողը արդեն հավաքել է իր լավագույն մարզավիճակը և պատրաստ է «մարտի» նետվել: