1103 դիտում
15:25 21-08-2014
Ուկրաինայի կառավարությունը ստեղծել է եվրաինտեգրման հարցերով զբաղվող պետական կոմիտե
ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի կառավարությունը ստեղծել է եվրաինտեգրման հարցերով զբաղվող պետական կոմիտե: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ուկրաինացի նախարար Օստապ Սեմերակը:
Վերջինս իր խոսքում նշել է, որ այդպիսի պետական մարմնի ստեղծումը ուկրաինական կողմից նախատեսված է ԵՄ-ի և Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրով:
Նա նաև հավելել է, որ նախօրեին կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն, այդ պետական կոմիտեի նախագահությունը կզբաղեցնի վարչապետ Ա. Յացենյուկը: Կոմիտեի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 22-ին: Ինչպես ընդգծել է Սեմերակը, պետկոմիտեն ուղղակիորեն զբաղվելու է եվրաինտեգրման հարցերով:
Հաստատելով պետկոմիտեի կազմը` Ուկրաինան այդկերպ անցում է կատարում դեպի ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր փուլ` Ասոցացման համաձայնագրի շրջանակներում ստանձնած համապատասխան պարտավորություններով:
Նմանատիպ նյութեր
4108 դիտում
09:36 28-11-2016
Գերմանիայի նախագահը կոչ է արել դադարեցնել եվրաինտեգրման գործընթացը
2463 դիտում
09:25 31-01-2020
Կառավարությունը պատրաստվում է ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե. «Ժամանակ»
Այս բաժնից
1159 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1048 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1093 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա