Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդի
Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդի: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով The Guardian-ին:
Ընդհանուր առմամբ, օգոստոսի 21-ի գիշերվա իսրայելական հարձակման զոհ են դարձել ութ պաղեստինցիներ: Ռաֆահ քաղաքի վրա կատարված հրեական օդուժի հարվածների հետևանքով ամբողջովին ավերվել է չորս հարկանի բնակելի շենք:
Աղբյուրը նշում է, որ օգոստոսի 20-ի գիշերը Գազայի հատվածում կոնֆլիկտի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները դադարեցվել են: Ի պատասխան ՀԱՄԱՍ-ի ենթակայության տակ գտնվող տարածքից հրթիռակոծման՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է ռմբակոծել զինյալների դիրքերը:
«Անխախտ ժայռ» գործողությունը, որը Իսրայելը Գազայի հատվածում իրականացնում է հուլիսի 7-ից, խլել է ավելի քան 2000 պաղեստինցու և մոտ 70 իսրայելցու կյանք: