Պակիստանի ռազմաօդային ուժերը 34 ահաբեկիչ են ոչնչացրել
Պակիստանի ռազմաօդային ուժերը մի քանի հարված են հասցրել երկրի հյուսիս-արևելքում՝ Աֆղանստանի սահմանին մոտ գտնվող զինյալների դիրքերի ուղղությամբ: Արդյունքում 34 ահաբեկիչ է սպանվել: Հարվածները հասցվել են Փեշավար քաղաքից դեպի արևմտյան շրջանների ուղղությամբ: Հայտնի է, որ զինյալները անջատողական «Թեխրիկ-ի-թալիբան Պակիստան» խմբավորման անդամներն են եղել, որոնք մարտի 15-ին Լախորում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակներն էին, որի պատճառով 15 մարդ էր զոհվել:
Պակիստանի ռազմական ուժերը հունիսի վերջից Հյուսիսային Վազիրիստանի տարածքում լայնամասշտաբ գործողություններ էին սկսել «Ալ Քաիդայի», «Թալիբան»-ի, «Արևելյան Թուրքիստանի իսլամական շարժման», «Ուզբեկստանի իսլամական շարժման» դեմ:
Հատուկ գործողություններին ներգրավված է եղել 30.000 պակիստանցի զինվորներ:
Գործողությունների սկզբից ոչնչացվել է ավելի քան 1200 զինյալ:
Պակիստանի զինվորականները գործողությունների քանակն ավելացրել են Փեշավարում գտնվող դպրոցի հարձակումից հետո, որի հետևանքով 148 մարդ էր զոհվել՝ մասամասնությունը երեխաներ: