Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայում 13 հարկանի շենք են ոչնչացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Shantnews.am-ը գրում է. Իսրայելի ՌՕՈՒ-ի ուժերը այսօր՝ մայիսի 11-ի երեկոյան, ոչնչացրել են Գազա քաղաքի 13 հարկանի բնակելի շենք: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ականատեսը:
«Իսրայելական ռազմական ինքնաթիռներն այսօր երեկոյան ոչնչացրել են Հանադի 13 հարկանի բնակելի շենքը Գազայում։
Ավելի վաղ 13-հարկանի բնակելի տան ադմինիստրատոր Խանադին հեռախոսազանգ է ստացել, նրան հայտնել են, որ Իսրայելի ՌՕՈՒ-ն մտադիր է ռմբակոծել շենքը», – հայտնել է ականատեսը:
Նա հավելել է, որ այդ և հարևան շենքերի բոլոր բնակիչները լքել են իրենց տները ՝ վախենալով ավերածություններից:
Երեկ՝ մայիսի 10-ի երեկոյան, «Ալ Քասամ» բրիգադները սպառնացել են գնդակոծել Թել-Ավիվը, եթե Իսրայելը ռմբակոծի Գազայի հատվածում բնակելի տները: