211652_close_icon
views-count2561 դիտում article-date 18:40 21-08-2014

«Բորուսիա»-ի երկրպագուները պետք է հարգանքով վերաբերվեն Մարիո Գյոտցեին. Վատցկե

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ վատցկեն կարծում է, որ դորտմունդյան թիմի երկրպագուները պետք է հարգանքով վերաբերվեն «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեին: Հիշեցնենք, որ 22-ամյա խաղացողը նախորդ մրցաշրջանից առաջ «Բորուսիա»-ից տեղափոխվեց «Բավարիա»: «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ մեր երկրպագուները տգեղ վարվեցին Մարիո Գյոտցեի նկատմամբ, երբ Գերմանիայի սուպերգավաթի խաղում նրան սուլոցներով դիմավորեցին: Հասկանում եմ, որ նրա տեղափոխությունը «Բավարիա»` դա առանձնահատուկ երևույթ էր: Բայց եթե դիտենք չեզոք դիրքից, ապա Գյոտցեն մեծ ճանապարհ է անցել «Բորուսիա»-ի հետ և իր խաղով մեծ օգուտ է բերել թիմին: Ուրախ կլինեի, եթե հաջորդ հանդիպման ժամանակ մեր երկրպագուները հարգանքով վերաբերվեն Մարիո Գյոտցեին: Ես նրա հետ հիանալի հարաբերություններ ունեմ»,-ասել է Վատցկեն:

Նմանատիպ նյութեր