1237 դիտում
11:07 23-08-2014
Երևանի քաղաքապետարանը սոցիալական աջակցություն կցուցաբերի 231 ընտանիքների
Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության համակարգմամբ ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել է սոցիալական մի քանի խմբերին ուղղված ծրագիրը։
«Ծրագրում ընդգրկված են 231 ընտանիքներ, որոնք որպես խիստ կարիքավոր ընտանիքներ հաշվառված են անապահովության գնահատման համակարգում, բազմազավակ են կամ հաշմանդամություն ունեցող ընտանիքի անդամ ունեն։ Երևանի քաղաքապետարանի և «Կամրջակ» հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում՝ ուսումնական տարվան ընդառաջ այդ ընտանիքների 7-11 տարեկան երեխաներին կոշիկներով և բավականին մեծ քանակության գրենական պիտույքներով ենք ապահովում։ Երևանի քաղաքապետարանը ճիշտ տարեսկզբից՝ տոնական միջոցառումներից սկսած մի քանի սոցիալական ընդգրկուն ծրագրեր արդեն իրականացրել է, որոնք անշուշտ նաև այս ընտանիքներին էին ուղղված և որպեսզի հնարավորինս թեթևացնենք նրանց սոցիալական հոգսը, այսօր արդեն նախապատրաստվում ենք ձմեռվա նմանատիպ մի ծրագրի»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։
Ծրագրի շահառու բոլոր ընտանիքները փաթեթեները կստանան առաջիկա երկու օրում՝ ըստ կազմված ժամանակացույցի։
Նմանատիպ նյութեր
1984 դիտում
11:44 31-08-2020
ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ աջակցություն կցուցաբերի նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող 3110 երեխաների
931 դիտում
21:09 14-08-2023
Իսպանիան ֆինանսական և սոցիալական աջակցություն կցուցաբերի Արցախից տեղահանված 250 ընտանիքի
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
931 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»