211652_close_icon
views-count1434 դիտում article-date 12:21 23-08-2014

Ջոն Լենոնի մարդասպանին 8-րդ անգամ են մերժել ներման հարցում

Agence France-Presse-ն հայտնում է, որ Մարկ Դևիդ Չեփմենին, ով Ջոն Լենոնին սպանելու համար դատապարտվել է ցմահ ազատազրկման, արդեն 8-րդ անգամ են մերժում վաղաժամ ազատ արձակման հարցում: Այս մասին հայտարարել է Նյու Յորք նահանգի Պայմանական-վաղաժամ ազատման գծով հանձնաժողովը: Հայտարարության մեջ նշված է, որ Չեփմենը չի կարող ազատության մեջ մնալ` առանց խախտելու օրենքը: Բացի այդ, հասարակությունը կտրականապես կդատապարտեր նման հնչեղ սպանություն իրականացրած անձին ազատ արձակելը, ինչը լրջորեն կխաթարեր օրենքի նկատմամբ հարգանքը: Սրանից առաջ հանձնաժողովն արդեն 7 անգամ մերժել էր Չեփմենին ներում շնորհելու դիմումները: Վերջինս իրավունք է ստացել 20-ամյա ազատազրկումից հետո յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ ներկայացնել նման միջնորդություն: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2012 թվականի օգոստոսին: Չեփմենի դիմումներին զուգահեռ ամեն անգամ պատասխան նամակներ են ստացվում Ջոն Լենոնի այրի` Յոկո Օնոյից, ով պահանջում է, որ հանցագործը մնա բանտում: The Beatles խմբի հիմնադիրներից Ջոն Լենոնը սպանվել է 1980 թվականի դեկտեմբերի 8-ին, Նյու Յորքում իր տանը: Չեփմենը հրազենային զենքով կրակել է նրա վրա: Սպանությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Լենոնը կնոջ հետ վերադառնալիս է եղել ձայնագրության ստուդիայից: Դրանից առաջ, սակայն նույն օրը, Լենոնն ընդառաջել էր Չեփմենին և ստորագրել էր վերջին ալբոմի Double Fantasy-ի վրա: Դատարանը փոփոխական մարդ է ճանաչել Չեփմենին, և որ 25-ամյա երիտասարդն ունեցել է ակնհայտ հոգեկան շեղումներ: Այդ մասին է վկայում նաև այն, որ 5 անգամ կրակելով Լենոնի վրա` մարդասպանը չի դիմել փախուստի և ոստիկանությանը սկսել է սպասել գիրք կարդալով:

Նմանատիպ նյութեր