211652_close_icon
views-count1593 դիտում article-date 12:51 23-08-2014

Աֆրիկայում Էբոլա վիրուսից մահացածների թիվը հասել է 1427-ի

Rosbalt.ru լրատվական գործակալության հաղորդմամբ` մեծ բռնկում ստացած Էբոլա վիրուսի հետևանքով արևմտաաֆրիյան պետություններում մահացածների թիվը հասել է 1427-ի, իսկ վարակվածերի թիվը` 2500-ի: Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում: Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Роспотребнадзор)ներկայացուցիչները, որոնք նախօրեին ժամանել են Գվինեա ԱԻՆ-ի հատուկ չվերթով` հետազոտելու հակահամաճարակային միջոցների համալիրը և այլ միջոցառումներ Էբոլա տենդի դեմ պայքարելու համար: Այս պահին աֆրիկյան երկրները անհապաղ կարանտին են սահմանում և կասեցնում են ավիահաղորդակցությունը աֆրիկյան այն պետությունների հետ, որոնցում տարածված է վարակը: Դրանք են` Սիերա-Լեոնե, Գվինեա, Լիբերիա և Նիգերիա: Փորձագետների խոսքով` այս պահին Էբոլայի դեմ պայքարի ոչ մի արդյունավետ միջոց գոյություն չունի, իսկ բոլոր պատվաստանյութերը ունեն բացառապես փորձնական բնույթ:

Նմանատիպ նյութեր