211652_close_icon
views-count1616 դիտում article-date 23:59 05-09-2014

Էբոլա վիրուսից մահացածների թիվը հասել է 2105֊ի

Աֆրիկայի արևմուտքում էբոլա դողէրոցքի հետևանքով զոհերի թիվը հասել է 2105֊ի։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։ Ըստ աղբյուրի խոսքերի՝ առավել շատ տուժած 3 պետություններում էբոլա վիրուսով վարակված է ավելի քան 4 հազար մարդ։ Գվինեայում, Սիրերա Լեոնում և Լիբերիայում դողէրոցքից մահացել է 2097 մարդ, բացի այդ գրանցվել է 3944 վարակման դեպք։ Այդ տվյալներում ներառված չեն Նիգերիայի, Սենեգալի և ԿԴՀ֊ի հիվանդները։

Նմանատիպ նյութեր