211652_close_icon
views-count1665 դիտում article-date 15:04 23-08-2014

Դանակ, նռնակ, նռնակի 8 պայթուցիչ, 19 փամփուշտ և «Վոլտրան» ատրճանակ` խուզարկությամբ

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` օգոստոսի 22-ին, ժամը 15.20-ին, 1991 թ. ծնված Արմեն Հ.-ի տնից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 23 սմ ընդհանուր երկարության շեղբով դանակ, նռնակ, նռնակի 8 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 19 փամփուշտ, «Վոլտրան» տիպի գազային ատրճանակ` 5 դետալների հետ միասին: Արմեն Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը 1 տարի առաջ իրեն տվել է Ստյոպա Ղ.-ն: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Ստյոպա Ղ.-ի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Արմեն Հ.-ն ներկայացվել է քննչական բաժանմունք: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր