211652_close_icon
views-count1653 դիտում article-date 16:22 23-08-2014

Չինական կործանիչն իր հրթիռներն է ցույց տվել ամերիկյան պարեկային ինքնաթիռին

ԱՄՆ-ը հայտարարել է, որ չինական Су-27 կործանիչը միջազգային ջրերում վտանգավոր հեռավորության վրա մոտեցել է ամերիկյան Boeing P-8 Poseidon ռազմական պարեկային ինքնաթիռին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Պենտագոնի ներկայացուցիչ, դերծովակալ Ջոն Կիրբին հայտարարել է, որ չինական կործանիչն ամերիկյան օդանավից հեռու է գտնվել ընդամենը 10 մետր և փորձել է վտանգավոր մանևր կատարել: Պենտագոնի տարածած հայտարարությունում նշված է. «Մենք Չինաստանին հայտնում ենք մեր մտահոգությունը` կապված ոչ անվտանգ ու ոչ պրոֆեսիոնալ մանևրի համար, ինչը հարվածի տակ է դրել անձնակազմի անվտանգությունն ու բարօրությունը»: Պենտագոնի տվյալներով ԱՄՆ ռազմաօդային ուժերի P-8 Poseidon պարեկային ինքնաթիռը գտնվել է միջազգային օդային տիրույթում` Հայնան կղզուց 209 կիլոմետր դեպի արևելք: Կիրբին հավելել է, որ չինական ինքնաթիռը 90 աստիճան անկյան տակ անցնելով P-8 Poseidonի քթամասի մոտով, ի ցույց է դրել իր զենքը: Կիրբին ընդգծել է, որ օդաչուի գործողությունները հակասում են միջազգային իրավունքին, և որ նրա կատարած մանևրը եղել է շատ վտանգավոր:

Նմանատիպ նյութեր