15244 դիտում
10:23 24-08-2014
Աշոտ Աղաբաբյանը Էկվադորում բացառիկ պայմանագիր է կնքել, որի արդյունքում Հայաստան նախադեպը չունեցող` քաղցկեղն ու ՁԻԱՀ-ը կանխարգելող սննդային հավելում է ներկրվելու
ԱԺ պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը Էկվադորում բացառիկ պայմանագիր է կնքել, որի արդյունքում Հայաստան է ներկրվելու քաղցկեղի եւ ՁԻԱՀ-ի կանխարգելմանը նպաստող, նախադեպը չունեցող, դիմադրողականությունը բարձրացնող սննդային հավելում: Ավելին՝ Հայաստանը դառնալու է տարանցիկ երկիր՝ այդ սննդային հավելումը ԱՊՀ երկրներ մատակարարելու հարցում: Այս տեղեկությունը Էկվադորից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Աշոտ Աղաբաբյանը:
Բույսն աճում է միայն Ամազոնում: Նրանից ստացված բերքը դոշաբի պես թանձր լուծույթ է, որը կոչվում է Դուլկամառա եւ նպաստում է մարդու իմունիտետի բարձրացմանը: Աշոտ Աղաբաբյանը ցանկացել է այդ բույսը բերել եւ Հայաստանում աճեցնել, ինչի արդյունքում այն ավելի հասանելի եւ մատչելի կլիներ Հայաստանի բնակչության համար, բայց պարզվել է, որ այն իր օգտակար հատկությունը կկորցնի հայաստանյան կլիմայի պատճառով: Հետեւաբար` պայմանագիրը կնքվել է, և այն մշակված տարբերակով կներկրեն Հայաստան:
Պայմանագիրը կնքվել է օգոստոսի 22-ին՝ Էդվին Սեւայլոսի հետ: Վերջինս Մայամիում նշանակվել է քաղցկեղի դեմ պայքարի տնօրեն: Ավելին` նախագահին հավասար ճանաչում ունի տվյալ տարածաշրջանում: ԱՄՆ-ում բավականին լուրջ ներդրումներ են կատարել այդ բույսի հարցում, որպեսզի այն տարածում ստանա: Բույսը կոչվում է Բիրմ: Լատինական Ամերիկայում եւ Միացյալ Նահանգներում նրանից ստացված սննդային հավելումը հայտնի է իմունիտետը բարձրացնող, քաղցկեղի եւ սպիդի դեմ արդյունավետ պայքարող միջոց: Նաեւ համային հատկանիշներով է աչքի ընկնում:
Ի դեպ, պայմանագրի համաձայն՝ ԱՊՀ երկրների ողջ տարածքում այդ սննդային հավելման վաճառքը իրականացվելու է միայն Հայաստանում: Այսինքն՝ Հայաստանը լինելու է տարանցիկ երկիր եւ Հայաստանից է արտահանվելու այլ երկրներ: Գնային արժեքը առայժմ հստակեցված չէ, քանի որ տեղափոխման եւ հարկման ծախսերը գումարվելուց հետո նոր միայն գինը կորոշվի: Այն այնքան անվնաս է, որ նույնիսկ կարող են նորածիններին խմեցնել: Նշենք նաեւ, որ տվյալ դեղամիջոցը ամբողջ աշխարհում վաճառվում է միայն Էկվադորում եւ Միացյալ Նահանգերում: Սույն պայմանագիրը կնքելուց հետո, ինչպես արդեն տեղեկացրինք, այդ դեղաբույսի վաճառքով կարող է զբաղվել նաեւ Հայաստանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
4250 դիտում
12:39 30-07-2021
Նախադեպը չունեցող միջոցառման արդյունքում 45 մլն դոլարի հերոին է հայտնաբերվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15782 դիտում
17:12 18-03-2014
Արայիկ Հայրապետյանը` «Լավանդայի Արայիկը», Հայաստանում նախադեպը չունեցող բիզնես է սկսել
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»