211652_close_icon

Գազայի հատվածում մահացած պաղեստինցիների թիվը հասել է 2122-ի

views-count2375 դիտում article-date 09:26 25-08-2014
Agence France-Presse.-ի հաղորդմամբ` Գազայի հատվածում մահացած պաղեստինցիների թիվը հասել է 2122-ի: Ինչպես հայտարարվել է պաղեստինյան բուժծառայության կողմից, իսրայելական օդուժի հարձակման հետևանքով երկուշաբթի գիշերը Գազայի հատվածում մահացել է երկու պաղեստինցի: Ավելի վաղ հաղորդվել է, որ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ բաց է թողնվել 135 հրթիռ: Հիշեցնենք, որ հուլիսի 8-ից Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ իրականացնում է «Անխախտ ժայռ» գործողությունը:

Նմանատիպ նյութեր