Նոր սկանդալ մանկապարտեզներին թռչնամիս առաքելու գործում
Վերջերս Երևանի երեք մանկապարտեզներին ոչ պիտանի թռչնամիս առաքած Ալավերդի թռչնաֆաբիկան փաստացի գոյություն չունի: Որտեղի՞ց մանկապարտեզներին ոչ պիտանի թռչնամիս, հնարավո՞ր է, որ այն դրսից է գնվել: Այս հարցերը կպարզի նախաքննությունը:
Սպառողների միության նախագահը զայրանում և զարմանում է՝ ինչպես կարելի է մանկապարտեզներին կասկածելի ծագմամբ թռչնամիս առաքել: Մոտ երկու շաբաթ առաջ փորձաքննության ենթարկելու նպատակով Արմեն Պողոսյանը Սննդի անվտանգության պետական ծառայությանն է ներկայացրել հավի ճտի նմուշ: Փորձաքննության արդյունքները նրան դեռևս չեն ուղարկվել:
Թռչնամթերքի որակը ստուգելու նպատակով՝ հուլիս ամսվա վերջին Թռչնաբույծների միությունն ուսումնասիրություններ է կատարել: Բոլոր խոշոր սուպերմարկետներից, քաղաքամերձ խանութներից և խոշոր թռչնաֆաբրիկաներից 5 տարբեր նմուշներ են վերցվել: Փորձաքննությունը ցույց է տվել, որ սահմանված նորմերը չեն խախտվել:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32776]Armnewstv.am[/url]