211652_close_icon
views-count1103 դիտում article-date 16:25 25-08-2014

Կրեմլը հնարավոր է համարել Պուտինի ու Պորոշենկոյի միջև երկկողմ բանակցությունների հնարավորությունը

Lenta.ru-ն, վկայակոչելով Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին, հայտնում է, որ Կրեմլը հնարավոր է համարել Պուտինի ու Պորոշենկոյի միջև երկկողմ բանակցությունների հնարավորությունը; Ըստ Պեսկովի` այդպիսի հանդիպումը հնարավոր կլինի Մաքսային միության ղեկավարների և ԵՄ ներկայացուցիչների համատեղ գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա օգոստոսի 26-ին` Մինսկում: «Մենք չենք բացառում, որ Պուտինի և Պորոշենկոյի միջև այդ հանդիպումը կկայանա»,- հայտնել է Պեսկովը: Իսկ քննարկվող հնարավոր թեմաներից նա առանձնացրել է ուկրաինական ճգնաժամը, հումանիտար օգնությունը և փախստականների հոսքերը:

Նմանատիպ նյութեր