Կրեմլը մեկնաբանել է Պ. Պորոշենկոյի կողմից «Պատժամիջոցների մասին» օրենքի ստորագրումը
Կրեմլը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից «Պատժամիջոցների մասին» օրենքի ստորագրումը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերով՝ այդ պատժամիջոցները չեն ազդում ուկրաինական ճգնաժամի հանդեպ իրենց սկզբունքային մոտեցման վրա:
Այդ օրենքը նախատեսում է 29 պատժամիջոցի կիրառման հնարավորություն, որոնք առնչվում են նաև Ուկրաինայի տարածքով ռեսուրսների տարանցման սահմանափակմանը, մասնակի կամ լիակատար կասեցմանը, թռիչքների ու փոխադրումների դադարեցմանը: