26928 դիտում
10:39 26-08-2014
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 31-ամյա երիտասարդն իր ծննդյան օրը նշելուց հետո վթարի է ենթարկվել և տեղում մահացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Քաղցրաշեն գյուղի բնակիչ, 31-ամյա Ավետ Ֆախուրյանը, վարելով Opel մակնիշի 34 ND 655 համարանիշի ավտոմեքենան, Քաղցրաշեն-Նորաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս է բերել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Նահապետ Զալյանի գլխավորությամբ: Վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ Սերգեյ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածն ամուսնացած էր և այդ օրը նրա ծննդյան օրն էր: Քիչ առաջ ՃՈ աշխատակիցներ Արման Խաչատրյանի և Արման Բագրատյանի ուղեկցությամբ ավտոմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվեց ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6624 դիտում
14:31 11-09-2016
Մոսկվան այս օրերին քաղաքի օրը նշելուց հետո կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում