839 դիտում
17:20 26-08-2014
Գալուստ Սահակյանն ընդունեց Կանադայի Համադաշնության խորհրդարանական պատվիրակությանը
Օգոստոսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Կանադայի Համադաշնության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին պատգամավորներ Բրեդ Բաթը, Լեոն Բենուան, Ռաս Հյուբերտը եւ «Մեկ ազատ աշխարհ» ՀԿ-ի նախագահ Մաջիդ էլ Շաֆին, ՀԿ անդամներ Սամուել Պլետտը եւ Հանի Պողոսյանը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, կարեւորեց Հայաստանի եւ Կանադայի միջեւ քաղաքական երկխոսությունը եւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ երկու երկրներն ունեն համագործակցության բարի ավանդույթներ, եւ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս միջխորհրդարանական կապերի խորացմանը:
Գալուստ Սահակյանը միջխորհրդարանական կապերի զարգացման գործում կարեւորեց բարեկամական խմբերի աշխատանքը եւ նշեց, որ ՀՀ Ազգային ժողովում կա Հայաստան-Կանադա բարեկամության պատգամավորական խումբ: Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց հայ եւ կանադացի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ում, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում եւ այլ հեղինակավոր միջազգային կառույցներում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ բարձր է գնահատում Կանադայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Պարոն Սահակյանը նշեց, որ 2015 թ.-ին լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, եւ անդրադառնալով մարդկության դեմ հանցագործությունների դատապարտմանը՝ բարձր գնահատեց Կանադայի դերակատարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: ՀՀ ԱԺ նախագահը հյուրերին հրավիրեց մասնակցելու 2015 թ.-ի ապրիլին Երեւանում կազմակերպվելիք «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով միջազգային համաժողովին:
Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար եւ նշեցին, որ առավոտյան այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ ծանոթանալով թանգարանի ցուցանմուշներին՝ լիովին զգացել են հայ ժողովրդի ցավը: Նրանք սիրով ընդունեցին ՀՀ ԱԺ նախագահի՝ միջազգային համաժողովին մասնակցելու հրավերը եւ կարծիք հայտնեցին, որ ցեղասպանության ճանաչման հարցը ոչ միայն Թուրքիայի իշխանությունների խնդիրն է, այլեւ թուրք ժողովրդի:
Հանդիպման մասնակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Նմանատիպ նյութեր
929 դիտում
16:51 13-09-2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Բելառուսի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը
1746 դիտում
20:31 07-04-2014
Արցախի նախագահ Սահակյանն ընդունել է Ֆուտբոլի միջազգային միությունների համադաշնության պատվիրակությանը
1065 դիտում
17:40 18-09-2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Քուվեյթի խորհրդարանի պատվիրակությանը
Այս բաժնից
1033 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր