1126 դիտում
20:10 26-08-2014
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբային
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռաուլ Խաջիմբային` Աբխազիայի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
<< Հարգարժան Ռաուլ Ջումկի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու եւ Աբխազիայի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Ձեզ գիտեն որպես փորձառու քաղաքական գործչի, ով էական ավանդ է ունեցել աբխազական անկախ պետականության կայացման գործում: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Աբխազիայի Հանրապետությունը դինամիկ կզարգանա ու կզորանա:
Լեռնային Ղարաբաղում կարեւորում են Աբխազիայի հետ կապերի ամրապնդումը եւ հույս հայտնում, որ Ձեր նախագահության տարիներին մեր երկրների միջեւ փոխհարաբերությունները կհասնեն որակական նոր մակարդակի:
Ընդունեք մեկ անգամ եւս իմ ջերմ շնորհավորանքներն այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հաջողության բարեմաղթանքները Ձեր բոլոր ձեռնարկումներում` հանուն եղբայրական Աբխազիայի խաղաղության ու բարգավաճման>>:
Նմանատիպ նյութեր
2738 դիտում
14:41 30-09-2016
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբային
1284 դիտում
10:49 30-09-2015
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նախագահին
Այս բաժնից
478 դիտում
11:21 27-10-2024
Թեհրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել
871 դիտում
23:57 26-10-2024
Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է ընդդիմության՝ հեղաշրջում կազմակերպելու անկարողության մասին
937 դիտում
23:31 26-10-2024
Մեքսիկայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել