211652_close_icon
views-count2789 դիտում article-date 14:41 30-09-2016

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբային

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային: Ուղերձում ասված է. «Մեծարգո Ռաուլ Ջումկովի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ եղբայրական Աբխազիայի ողջ ժողովրդին` Ազատագրման եւ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ: Սա մեծ տոն է, որը մարմնավորում է Աբխազիայի ժողովրդի հերոսությունը, արիությունը, անձնվիրությունը եւ ազատ ապրելու ու ինքնիշխան պետություն կառուցելու անկոտրում կամքը: Անկախ պետականության կերտման ճանապարհին Աբխազիան էական հաջողությունների է հասել, եւ մենք անկեղծորեն ուրախ ենք եղբայրական աբխազ ժողովրդի բոլոր ձեռքբերումների համար: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ` հարգելի Ռաուլ Ջումկովի, եւ Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին` այս հիշարժան տոնի կապակցությամբ: Խաղաղություն, բարգավաճում, բարօրություն եւ նոր հաջողություններ՝ Աբխազիայի Հանրապետությանը»:

Նմանատիպ նյութեր