211652_close_icon
views-count1347 դիտում article-date 10:49 30-09-2015

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նախագահին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային: Ուղերձում ասված է. «Մեծարգո Ռաուլ Ջումկովի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին` Ազատագրման եւ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ: Իր հնագույն պատմության ընթացքում եղբայրական Աբխազիան անցել է շատ փորձությունների միջով, միշտ հաղթահարել է դրանք պատվով ու արժանապատվորեն: Աբախազիայի հաղթանակների գրավականը հանդիսանում են նրա ժողովուրդներին հատուկ հայրենասիրությունը, անսասան հավատը, համախմբվածությունը, ամեն պահի հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնելու պատրաստակամությունը: Այսօր Աբխազիայի Հանրապետությունը դինամիկ զարգացող երկիր է, որը հաստատակամորեն նայում է դեպի ապագան եւ անշեղորեն ամրապնդում է իր անկախ պետականությունը: Մենք անկեղծորեն ուրախ ենք ձեր բոլոր հաջողությունների համար: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ` հարգարժան Ռաուլ Ջումկովի, եւ Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին` այս մեծ տոնի կապակցությամբ: Խաղաղություն եւ բարգավաճում եղբայրական Աբխազիային»:

Նմանատիպ նյութեր