1800 դիտում
19:18 26-08-2014
Ադրբեջանում հաշվառված է 28,000 թմրամոլ և 124,134 հոգեկան խանգարում ունեցող քաղաքացի
Վերջին 14 տարիներին Ադրբեջանում պրոֆիլակտիկ բուժում անցնող թմրամոլների թիվը ավելի քան կրկնակի անգամ մեծացել է: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական վիճակագրության կոմիտեն, գրում է Turan գործակալությունը:
Այսպես, ըստ այդ կոմիտեի տրամադրած տվյալների՝ Ադրբեջանում 2000 թվականին հաշվառված էր 14,010 մթրամոլ, իսկ ահա 2013 թվականի դրությամբ նրանց թիվը կազմում է 28,376 մարդ: Ընդ որում, առաջւն անգամ թմրամոլություն ախտորոշմամբ հաշվառման է վերցվել ընդամենը 1509 մարդ:
Մեծանում է նաև հաշվառման վերցվող հարբեցողների և ալկոհոլային հոգեկան խանգարումներով հիվանդների թիվը. 2000-ին նրանց թիվը կազմումէր 19,591, իսկ 2013-ին՝ 21,584 մարդ, որոնցից 879-ը առաջին անգամ անցյալ տարի են հաշվառման վերցվել: Իսկ 2000-ին գրանցված թունամոլների թիվը 104-ից հասել է 130-ի: Աճում է նաև հաշվառված հեգական խանգարումներ ունեցողների թիվը: 2000-ին հաշվառված էր 97,379 մարդ, իսկ 2013-ին նրանց թիվը հասել է 124,134-ի:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
829 դիտում
19:55 05-01-2025
Իրանն այն վիճակում չէ, որ «կռվի որևէ մեկի հետ»․ ԱՄՆ պետքարտուղար
883 դիտում
19:32 05-01-2025
Էրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին»
1342 դիտում
16:16 05-01-2025
Ավստրալիայում ինքնաթիռ է կործանվել