Մարզահամերգային համալիրում աշխատում է շուրջ 100 հոգի, ովքեր մի քանի ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հետագա ճակատագիրն անգամ ՀՀ ՊՆ բալանսի տակ անցնելուց հետո մնում է անորոշ:
Թերթը հիշեցնում է, որ կառավարության վերջին նիստում որոշում է կայացվել այն հանձնել ՊՆ-ին: Ընդ որում, այդ որոշումը վարչապետի կողմից ստորագրվել ու վավերացվել է հենց ընդունման օրը:
«Ժողովուրդ»-ին երեկ հայտնի է դարձել, որ ներկայում Մարզահամերգային համալիրում աշխատում է շուրջ 100 հոգի, ովքեր մի քանի ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել: Ու հիմա հայտնի չէ՝ ինչ է լինելու նրանց ճակատագիրը:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժոդովուրդ»-ի հարցին ի պատասխան ասել է, թե այս պահին իրենք որևէ մեկնաբանություն չունեն: Իսկ Մարզահամերգային համալիրի լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը տեղեկացրել է, որ հուլիսի վերջերին ՊՆ-ն իրենց մոտ միջոցառում է անցկացրել, բայց այդպես էլ չի վճարել 60 մլն դրամ գումարը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։